ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Մոռացեք կուռքերին

Մոռացեք կուռքերին
16.07.2026 | 11:50

Մտածում եմ աշխարհում կա՞ մի ուրիշ ժողովուրդ, ազգ, ցեղ, որ իրար նկատմամբ այսքան ատելություն տածեն, այսքան անտարբեր լինեն, այսքան ուրացող, նախանձ ու չարակամ լինեն... ինչպես հայերը։

Իսահակյանին հիշեցի ով ցավով խոստովանում էր. «Հայաստանում կողք-կողքի երկու սերունդ է մեծանում... մի օր նրանք իրար են հոշոտելու»։

Հետո էլ ուրիշներից են նեղանում, որ իրենց չեն օգնում, բանի տեղ չեն դնում, անտարբեր են իրենց ամեն ինչի նկատմամբ։

Մոռացե՛ք կուռքերին, ձեզանից հեռացրե՛ք այդ մահաբեր ախտը, այդժամ հաճելի կլինեք Աստծուն։

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ